Տրանսպորտային քարտ այս պահի դրությամբ հնարավոր է ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից: Այս մասին հայտնի է դարձել Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները, վաղվանից ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են աշխատակցի օգնությամբ ձեռքբերել քարտերը:
Տրանսպորտային քարտ հնարավոր է ձեռքբերել նաև Երևանի քաղաքապետարանին պատկանող 2 տեղեկատվական աջակցման կետերից, որոնք գտնվում են Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներին կից:
Տրանսպորտային քարտին կարող է փոխարինել սեփական անհպում Visa, MasterCard, Arca բանկային քարտը, եթե օժտված է NFC համակարգով: