ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների ղեկավարության և պաշտոնյաների հետ մտքերի խորը փոխանակումը խաղաղության հասնելու, իրավիճակի կարգավորման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ամենաարդյունավետ ուղիների վերաբերյալ։ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել այս գործընթացում՝ կենտրոնանալով տարբեր ասպեկտների վրա, ներառյալ ընթացիկ երկկողմ բանակցությունները, հումանիտար խնդիրները և փոխկապակցվածությունը:
Բացի այդ, մենք ձգտում ենք խթանել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները», – գրել է նա։