Այո, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել, ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ ստուգումների հասցեականության մասով այդքան ռեսուրս չկա՝ բոլորին ստուգելու համար։ «Բայց դա չի նշանակում, որ չենք կարող այդքան ռեսուրս ստեղծել, սակայն հարց է առաջանում հանարությունը պատարա՞ստ է այդքան ստուգման, որովհետև ոչ բոլոր ստուգումներն են, որ ֆինանսական առումով իրենց արդարացնում են»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ դրա համար ՊԵԿ-ը ներդրել է ռիսկերի կառավարման համակարգը. «Գնում ենք ոչ թե պատահական սկզբունքով, այլ խորը վերլուծություն է իրականցվում, ռիսկային տնտեսվարողներն ի հայտ են բերվում տարբեր պրոֆիլներով, և ստուգումները իրականացվում են այնտեղ, որտեղ համակարգը ցույց է տալիս ռիսկեր»։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հարկային կարգապահությունը բարձրացնելու համար որոշել են այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու են ստուգումների․ «Ում անունը չի հրապարակվում, ավելի հանգիստ է լինում»։