Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում


Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում
Նոյեմբեր 7 10:08 2025

Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, այն 5-րդ-ական կառույց հռչակելու, իսկ զինծառայողներին հերոսից շարքային աշխատակցի վերածելու, Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, զորահանդեսի նախապատրաստական կադրերը ցույց են տալիս, որ մասնակից տեխնիկայի, սպառազինության մի մասը գնվել է 44-օրյա պատերազմից հետո, իսկ դրանք վաճառողների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է:

Անշուշտ, ուժի ցուցադրման և դրան ուղեկցող քարոզչության հիմնական թիրախը շարունակում է մնալ Հայաստանը, որով Ադրբեջանը ոչ միայն «ցավեցնում» է հայ ժողովրդին, այլև հիշեցնում ՀՀ իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով»: