Երևանում ամուսինը դանակահարելով կյանքից զրկել է նախկին կնոջը. նա գնդապետի հայր է


Երևանում ամուսինը դանակահարելով կյանքից զրկել է նախկին կնոջը. նա գնդապետի հայր է
Նոյեմբեր 5 21:42 2025

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ սպանության դեպքով քիչ առաջ ոստիկանության գնդապետի հայրիկի են ձերբակալել։

shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները:

Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատրարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:

ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։

Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։