Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա այդ պաշտոնին նշանակվել է 12 ամիս փորձաշրջանով։
Մանվել Քեշիշյանի փորձաշրջանը համակարգող է նշանակվել Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Մանվել Քեշիշյանը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի պաշտոնը, աշխատել է նաև «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։










