Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են «Ազատության»-ը։
Նշել են, որ ձերբակալությունները եղել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնատար անձինք։