Մանրամասներ՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպումից


Մանրամասներ՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպումից
Ապրիլ 29 23:14 2024
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
 
«Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։