Ըստ մորաքրոջ՝ երեխային դասղեկը վիրավորում է, ասելով․ «Մի մատով երկու աչքերդ կհանեմ»


Ըստ մորաքրոջ՝ երեխային դասղեկը վիրավորում է, ասելով․ «Մի մատով երկու աչքերդ կհանեմ»
Ապրիլ 29 11:20 2024

Այսօր՝ ապրիլի 28-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Կարինե Բրեյանը, ով իր բողոքի ձայնն էր բարձրացնում՝ ուղղված Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների և չդադարող վախերի մասին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը ասաց․ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են ճնշում են։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆիա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխի։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկը իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում խաբար տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։