Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից


Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Ապրիլ 28 22:32 2024

Պատմեմ այսօր, WizzAir-ի թռիչքի ընթացքում պատահած միջադեպի մասին, բոլորիդ պետք կգա այս ինֆոն, ուշադիր: Առաջին շարքում նստած տարեց տղամարդը գնել էր առաջին շարքի երեք նստատեղերը, սակայն մենակ էր ճամփորդում:

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Կամո Թովմասյանը:

 

«Ըստ նրա, 3 տոմս գնելու իմաստը ավելի ազատ նստելն է և եթե անկեղծ ես նրան լրիվ հականում եմ: Ըստ օրենքի, եթե տոմս ունեցող ուղևորը չի ներկայանում, նրա տոմսն անվավեր է համարվում, այդ թվում և նստատեղը, այսինքն երկու նտատեղերը առաջին շարքում այլևս նրան չեն պատկանում:

 

Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:

 

Ուրեմն անձնակազմը որոշում է մի հայուհու տեղափոխել առաջին շարք. պատճառը էական չէ, միգուցե հետևի շարքերում լացող երեխաներն էին (ու ես աղջկան էլ եմ հասկանում), գուցե նաև ինչ-որ սխալ հաշվարկ էր եղել: Տղամարդն էլ պնդում է, որ առաջին շարքի երեք տեղերն իրենն են և որ նա ուզում է նստել այդ շարքում մենակ:

 

Քանի որ տղամարդը անգլերենի չէր տիրապետում, այդ ամենը նա բացատրում էր մի փոքր վրդովված, իսկ բորտուղեկցորն էլ կանչեց օդաչուին և սկսեցին տղամարդուն բացատրել, որ դրանք այլևս իր տեղերը չէն: Բացատրեցին, փորձեցին ճշտել տղամարդու տվյալները, հատված հասցրել եմ նկարել, ինստա էջումս սթորի կդնեմ:

 

Տղամարդու հետևի շարքում նստած էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Քանի որ մի փոքր լարվում էր իրավիճակը, նա փորձեց միջամտել և տղամարդու պահանջը անգլերեն լեզվով թարգմանեց օդաչուին և հակառակը:

 

20 րոպե ուշացմամբ, թռիչքը սկսվում է, տղամարդը մնաց առաջին շարքում, աղջկան գտան տեղ 4-րդ շարքում: Լավ է, որ ամեն ինչ լավ ավարտ է ունենում: Ուշադիր եղեք թռիչքների ընթացքում, նստեք միայն ձեզ հատկացված տեղերում կամ ստուգեք օրենքները հանգամանալիորեն:

 

Նաև եկեք օգնենք միմյանց նման դեպքերում ցանկացած տիպի խնդիր լուծելու համար: Մենք թռնում ենք, բարի թռիչք մեզ, բոլորին լավ աշխատանքային շաբաթ վաղվանից»,- գրել է նա: