Ռուբեն Վարդանյանը վտանգել է ամեն ինչ՝ հանուն Արցախի. որդին հարցազրույց է տվել


Ռուբեն Վարդանյանը վտանգել է ամեն ինչ՝ հանուն Արցախի. որդին հարցազրույց է տվել
Ապրիլ 26 23:44 2024

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը․

«Գործելով սկզբունքներին և արժեքներին համապատասխան՝ Վարդանյանը վտանգել է ամեն ինչ հանուն Լեռնային Ղարաբաղի հայերի»,- ասել է Դավիթ Վարդանյանը։ 

Վարդանյանի որդին նշել է՝ հոր՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ի վեր  շատ քիչ տեղեկություններ են ունեցել նրա վիճակի, դատավարության մասին։

 

Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան, Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, թեև ջանքերը դեռևս բավարար չեն։

Հիշեցնենք՝ ավեի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախկին պետնախարար, Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել խոսել ընտանիքի հետ, նրանք խնդրել են դադարեցնել հացադուլը: Այդ մասին հայտնում են Վարդանյանի գրասենյակի մամուլի ծառայությունից․

«Ապօրինի ձերբակալված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հաստատել է, որ նրան վերջապես թույլատրել են խոսել կնոջ՝ Վերոնիկայի հետ: Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ ու կառավարություններ են տեղեկանում Պրն․ Վարդանյանի վիճակի մասին։ Ապրիլի 5-ին հացադուլի մեկնարկից գրեթե երեք շաբաթվա ընթացքում նա կարողացել է ընդամենը երկու անգամ զանգահարել ընտանիքին:

Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը», - նշվել է հայտարարության մեջ։