Հայաստանը ենթարկվում է Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվի հռետորաբանությունն անչափելի է դառնում


Հայաստանը ենթարկվում է Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվի հռետորաբանությունն անչափելի է դառնում
Ապրիլ 2 19:57 2024

Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն․

«Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, որտեղ հաճախ մեղադրում են Հայաստանին էսկալացիայի համար պատասխանատվության մեջ, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-իցառաջ»,- հայտարարել է նա։