Խուսափե՛ք գազավորված ըմպելիք օգտագործելուց։ Այս ըմպելիքը բացի մեծ քանակությամբ շաքարից, պարունակում են նաև այլ նյութեր, որոնք վնասում են ատամները: Բացի այդ, այն համարվում է նաև անառողջ սնունդ: Հիմա հասկանանք, թե ինչո՞ւ։
«Ցանկացած գազավորված ըմպելիք իր մեջ պարունակում է ածխածնի երկօքսիդի որոշ քանակություն, որի մեծ կենտրոնացումը բերում է էմալի ոչնչացմանը։ Դա իր հերթին առաջացնում է ատամների զգայունության աճ, կարիես և նույնիսկ ատամների փշրում։ Այս ամենը առավել վառ է արտահայտվում երեխաների ատամների վրա»,-նշում է ստոմատոլոգ Լենա Հակոբյանը։
Նրա խոսքով, բոլոր գազավորված ըմպելիքները պատրաստվում են քաղցր –թթու հիմքի վրա, որը պարունակում է շաքար և որևէ թթու (օրինակ՝ կիտրոնի)։ Այս երկու բաղադրիչներն էլ շատ վնասակար են ատամների համար, քանի որ ոչնչացնում են էմալը և նպաստում կարիեսի առաջացմանը։










