Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր:
Այս ամին 24News-ին պատմեց Մասիսի Ռաչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:
«Նա տան միակ տղան էր, մի քույր ունի: Տղային անձամբ եմ ճանաչել, լավ դաստիարակված, շփվող տղա էր, շատ ափսոս էր:
Գյուղի համար պատրաստակամ էր, ինչ պետք լիներ, կհասներ, իրեն մեկ անգամ կոնֆլիկտի մեջ չեմ տեսել, երբեք վատ բան չեմ նկատել:
Մահվան մանրամասներից տեղյակ չեմ, ամբողջ գյուղը ափսոսում է նրա մահվան համար։ Չեմ լսել, որ խնդիրներ ունենա ծառայության ժամանակ, հարազատներն էլ երբեք չեն բողոքել»,-մեկնաբանեց գյուղապետը:
Նշենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։










