Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա․ Էդգար Ղազարյան


Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա․ Էդգար Ղազարյան
Հոկտեմբեր 10 20:37 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտնել է․

«Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա։

Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը՝ հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա։