Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ ժամկետային զինծառայող է մահացել


Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ ժամկետային զինծառայող է մահացել
Հոկտեմբեր 10 13:33 2026

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

ՀՀ ՊՆ