Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար


Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
Հոկտեմբեր 10 23:16 2026

Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին հատուկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է armsport.am-ը։

Հայ ֆուտբոլիստն այսօր իր սոցցանցերի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալացի երգիչը ձեռքում պահել է հայ ֆուտբոլիստի անվանական մարզաշապիկը։ Բոչելին, ով, ի դեպ, հայտնի է որպես «Ինտերի» մեծ երկրպագու, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին նվերի համար։

«Շատ սիրելի Միկի, ես նոր ստացա այս գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում ասում է երաժշտության լեգենդը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականից: