Հանդես գալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի փակ նիստում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2028 թվականին Համագործակցությունում նախագահելու Ադրբեջանի որոշումը պատմական պահ է անվանել։
«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է հարգարժան Իլհամ Հեյդարովիչի որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնել նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է։ Նախագահն ինքն է այդ մասին ասել», - մեջբերել է նրա խոսքերը ԲելՏԱ-ն։
«Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կորոշի 2029 թվականին ստանձնել այս պատվավոր գործառույթը համաձայն իր ռոտացիայի », -հավելել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր ուզբեկ գործընկեր Շավքաթ Միրզիյոևին Ուզբեկստանի կողմից 2027 թվականին ԱՊՀ նախագահությունը ստանձնելու համաձայնության համար։
«Ես վստահ եմ, որ մեր ուզբեկ ընկերները, ինչպես միշտ, արժանապատվորեն կկատարեն այս առաքելությունը», - ասել է պետության ղեկավարը, շարունակելով «Բելառուսը ձեզ կցուցաբերի առավելագույն օգնություն և ակտիվորեն կմասնակցի բոլոր գործընթացներին»։










