Ակնհայտ է մի բան՝ Արարատն ու Արցախը չնկատելը նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը


Ակնհայտ է մի բան՝ Արարատն ու Արցախը չնկատելը նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը
Ապրիլ 2 11:41 2024

Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։

Նիկոլն ասում է՝Արագածը չենք նկատում,իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։

Իսկ ո՞վ է ասում,որ չենք նկատում Արագածը։

Արագածն էլ ենք նկատում,Խուստուփն էլ,Լալվարն էլ… դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։

Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին,Սյունիքը՝ Արցախին,ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։

Ինչու՞։

Ի՞նչ խնդիր ես լուծում։

Ուրացու՞մ։

Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։

Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»։