Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին՝ Նոր տարվա առթիվ


Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին՝ Նոր տարվա առթիվ
Ապրիլ 1 10:38 2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին.

«Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ: Թող այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։