Աղոթում եմ չարի դեմ պայքարում իրենց կյանքը և առողջությունը զոհաբերածների համար․ Նարեկ Մալյան


Աղոթում եմ չարի դեմ պայքարում իրենց կյանքը և առողջությունը զոհաբերածների համար․ Նարեկ Մալյան
Մարտ 27 20:45 2024

Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել 

 

«Սիրելի գաղափարակից ընկերներ, քրիստոնյա հայեր, հանգամանքների բերումով բանտից շնորհավորում եմ քրիստոնեական ամենակարևոր և ամենագեղեցիկ տոնի առթիվ:

 

Սուրբ Հարությունը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, հավիտենականության հաղթանակը՝ կործանման նկատմամբ, սիրո հաղթանակն՝ ատելության նկատմամբ, խոնարհության հաղթանակը՝ հպարտության նկատմամբ և, ի վերջո, այս տոնը հույսի հաղթանակն է հուսահատության նկատմամբ:

 

Այս տողերի հրապարակման պահին ես երևի, աղոթքս ավարտելով, հաղորդություն ընդունելուց կլինեմ:

 

Այս տոնի առթիվ իմ աղոթքների մեջ ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար:

 

Աղոթում եմ չարի դեմ պայքարում իրենց կյանքը և առողջությունը զոհաբերածների համար: Աղոթում եմ Բաքվի և Երևանի բանտերում ապօրինի բանտարկված իմ հայ եղբայրների համար:

 

Հարության լույսն ուղեկից լինի բոլոր արժանապատիվ քրիստոնյաներին:

 

Քրիստոս հարյավ ի մեռելոց»։