Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին


Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
Մարտ 26 11:04 2024

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ  Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը:

Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը  ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթները, աշխատանքի առանձնահատկություններն ու կարևորել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։