1993թ. հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի կողմ այդ ժամանակ չի եղել Ադրբեջանական Հանրապետությունը, սակայն Հայաստանի Հանրապետությունը եղել է կողմ և ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել է ՀՀ սահմանները՝ Տիգրանաշենը և Տավուշի 7 գյուղերը ներառյալ։
Հիշե՛ք՝ Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ պետություն համաձայն ԱՊՀ կանոնադրության 2-րդ գլխի 7-րդ հոդվածի 3-րդ կետի։ Ադրբեջանը չի հանդիսանում ԱՊՀ հիմնադիր-պետություն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին չի ստորագրել ԱԼՄԱ ԱԹԱՅԻ Հռչակագրին կից համաձայնագիրը, իսկ 1992թ, հոկտեմբերի 7-ին ամբողջությամբ մերժել է ԱՊՀ համաձայնագրի վավերացումը։ Այս հանգամանքը հաստատված է նաև ԱՊՀ Տնտեսական դատարանի 1994թ. մարտի 31-ի հ. 02/94 որոշմամբ։
Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ԱԼՄԱ ԱԹԱՅԻ հռչակագիրը 1991թ. դեկտեմբերի 21-ին։ ԱՊՀ երկրների Կանոնադրության հաստատման ժամանակ, երբ Ադրբեջանը դեռ չի եղել անդամ պետություն, մյուս բոլոր հիմնադիր-պետությունները ընդունել են Հայաստանը՝ իր գոյւղերով, սահմաններով, քաղաքներով հանդերձ։
1993թ. սեպտեմբերի 24-ին երբ Ադրբեջանը ստորագրել է և դարձել ԱՆԴԱՄ պետություն ԱՊՀ-ին՝ համաձայն ԱՊՀ կանոնադրության և ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ անդամակցող պետությունները պետք է ՃԱՆԱՉԵՆ և ՀԱՐԳԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ։
«ՏԻԳՐԱՆԱՇԵՆ» բնակավայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության համար ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության տարածք, քանի որ միացնում է Արարատի մարզը Վայոց Ձորի մարզին և գտնվում է Մ2 ճանապարհի աջ կողմում։
Մ 2 ճանապարհ (M 2), միջպետական նշանակության ճանապարհ է, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է Երասխ, Գորիս, Մեղրի բնակավայրերին՝ շարունակվելով դեպի Հայաստան - Իրան պետական սահման։
Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները կապում են Հայաստանի ճանապարհները այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներին և ապահովում են միջազգային տրանսպորտային կապը։
Մ 2 ճանապարհը ունի 384.3 կմ երկարություն։
Տիգրանաշենը անկլավի կարգավիճակ չի ունեցել երբեք, բացառությամբ որոշակի թերահաս ընկալումների։
- Տիգրանաշեն բնակավայրը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաքը հարավին կապող Մ 2 միջպետական ավտոճանապարհին։
- Տիգրանաշենի հարավ-արևելքում է գտնվում Պարույր Սևակ,
- հյուսիսում՝ Լանջառ,
- հյուսիս-արևմուտքում՝ Ուրցալանջ և Զանգակատուն գյուղերը,
- հյուսիս-արևմուտքում՝ Ուրծի լեռները,
- հարավ-արևմուտքում՝ Թեժքար լեռը,
- հարավում՝ Արածո կիրճը (Դժոխքի ձոր)։ Ունի 19 կմ2 մակերես։
Մ2 ճանապարհը, որը անցնում է Տիգրանաշեն բնակավայրով հանդսիանում է նաև ՀՀ-ից դեպի Իրան արտահանումների և ներմուծումների միակ և գլխավոր մայրուղին։ Այն պարզապես չի կարող լինել թշնամի պետության հսկողության և տիրապետության տակ՝ անտեսելով անգամ ԱՊՀ պետությունների կանոնադրության դրույթները։
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ չի կարող հայտնվել ցանկացած այլ պետություն, նախ
- դա հակասահմանադրական է
- դրանով և ՀՀ իշխանությունները, և տվյալ պետությունը խախտում են ԱՊՀ երկրների կանոնադրությունը և Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները։
Տնտեսական առումով Իրանից Հայաստան տարեկան ներմուծվում է միջին հաշվարկով 350 000 000 դոլլար արժեքի ապրանք, իսկ արտահանվում է 110 000 000 դոլլար արժեքի ապրանք։
Եթե կատարենք զուտ մեխանիկական հաշվարկ, ապա օրական Մ2 ճանապարհով անցնում է մոտավորապես 20-50 մեքենա դեպի Հայաստան։
Գիտենք նաև, որ Իրանից ներմուծվող ապրանքը մաքսազերծվում է, այսինքն դեպի պետ բյուջե կատարվում են վճարումներ տնտեսվարողների կողմից հարկերի տեսքով՝ ապրանքի արժեքից 13% ից 80%-ի չափով։
Այս հարկերը ուղղվում են նպաստներին, թոշակներին ինչպես նաև այլ պետական գնումներին և վճարումներին՝ պետության կողմից։ Կտրելով Հայաստանից Մ2 կարևոր հատվածը կանգնեցնում է ՀՀ տնտեսվարոողին մեծ տնտեսական ռիսկի առաջ, քանի որ նույն
Ադրբեջանը տիրանալով Մ2 ճանապարհի նշված հատվածին՝ ԿՏՐԵԼՈՒ Է ՍՅՈՒՆԻՔԸ և ՎԱՅՈՑ ՁՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԸ և ԱՐՏԱՇԱՏԸ։
Գանձելու է հարկեր Իրանական մեքենաներից՝ թանկանալու է ապրանքը ՀՀ սպառողի համար՝ ստեղծվելով ոչ կայուն իրավիճակ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում, ինչպես նաև քաղաքական անկայուն վիճակ, որպեսզի բերի բախման Իրանի հետ։
Գանձելու է վճարումներ ՀՀ տնտեսվարողներից և Իրանի տնտեսվարողներից՝ թանկանալու է Իրանից ներմուծվող ապրանքը հայ ժողովրդի համար։
Մ2 մայրուղին կառուցվել է ՀՀ հարկատուների վճարած հարկերի հաշվին, ինչպես նաև պետ բյուջե վճարվող եկամտահարկերի և սոցիալական վճարների հաշվին, ինչը հիմա ցանկանում են նվիրել Ադրբեջանին, որը իր ագրեսիվ քաղաքականության շնորհիվ մեզ նվիրել է մի մեծ ԵՌԱԲԼՈՒՐ և հափշտակած ԱՐՑԱԽ։
Ադրբեջանը գրավելու է թելադրող դիրք Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում և դրանով իսկ ճնշելու է ՀՀ տնտեսվարողներին՝ 1918թ. Մանթաշյանին էր պատկանում Բաքվի նավթարդյունահանումը։
Հ.Գ. Կարմիրով նշվածը Տիգրանաշենն է՝ Հայաստանի տարածքում, Ադրբեջանը ինչ անելիք ունի մեր՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1991թ. գծված ՏԱՐԱԾՔՈՒՄ???