Ռուսաստանի դեսպանատունը խոնարհել է պետական դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով զոհերի


Ռուսաստանի դեսպանատունը խոնարհել է պետական դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով զոհերի
Օգոստոս 17 20:07 2022

Հայաստանում ՌԴ դեսպանատունը եւս այսօր խոնարհել է ՌԴ պետական դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի։

Խոնարհված դրոշի լուսանկարը հրապարակվել է ՌԴ դեսպանատան տելեգրամի էջում՝ հետեւյալ գրությամբ. «Սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ միասին»։

 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետեւանքով ունենք 16 զոհ, եւս 2 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Գործադիրի որոշմամբ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարվել, Արցախի նախագահը եւս՝ Արցախի տարածքում սուգ է հայտարարել օգոստոսի 17-ին եւ 18-ին։

Այսօր վաղ առավոտից քաղաքացիներն այցելել են պայթյունի վայր ու խոնարհել ծաղիկներ, մոմեր վառել։