«Սուրմալու» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել


«Սուրմալու» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել
Օգոստոս 17 16:57 2022
«,,Երևանի պահածոների գործարան՛՛ ՓԲԸ (,,Սուրմալու՛՛ առևտրի կենտրոն)-ի տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. (,,Սուրմալու՛՛ առևտրի կենտրոն)-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը:
 
Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին: Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:
 
Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս: