ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գող» Զապի խառնվելն ու իրավապահների որոշումը. ինչ ավարտ ունեցավ Սերգեյ Բագրատյանի որդու կողմից ծեծկռտուքի գործը


ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գող» Զապի խառնվելն ու իրավապահների որոշումը. ինչ ավարտ ունեցավ Սերգեյ Բագրատյանի որդու կողմից ծեծկռտուքի գործը
Օգոստոս 17 15:40 2022

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու ՝ Շանթ Բագրատյանի միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը կարճել է ԱԺ պատգամավորի միջադեպի քրեական գործը:

Ահա, թե ինչպես են մաքրվուվ իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի Մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնաավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:

Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ»-ը, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Ավելին, ArmLur.am-ը զրուցել էր ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: