«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել


«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել
Օգոստոս 17 15:13 2022

Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։