Զարմանալի փաստեր նիկոտինի մասին


Զարմանալի փաստեր նիկոտինի մասին
Հոկտեմբեր 13 23:37 2021

Նիկոտինը բնական ալկալոիդ է, որը կա ոչ միայն ծխախոտի տերևների, այլ նաև ամեն օր օգտագործվող մի շարք մթերքների՝ լոլիկի կարտոֆիլի, սմբուկի մեջ։ Հակառակ տարածված կարծիքին, ծխելու հետ կապված հիվանդություններն առաջանում են ոչ թե նիկոտինից, այլ սիգարետի այրումից ու այդ այրումից առաջացած վնասակար նյութերից։ Նիկոտինը իր որոշ հատկությունների շնորհիվ ներկայումս օգտագործվում է բժշկության մեջ՝ բնականաբար, միայն բժիշկի նշանակումով։

Նիկոտին և օրգանիզմ

 

Զարմանալի է, բայց նիկոտինը կա նույնիսկ մարդու օրգանիզմում։ Այն արտադրվում է լյարդի կողմից և անհրաժեշտ է նյութափոխանակության համար: Բացի այդ, նիկոտինը օգտագործվում է բժշկական և դեղագործական նպատակներով՝ որպես ցավազրկող, Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդության դեղամիջոց, հերպեսի և կոլիտի բուժման համար նախատեսված միջոց: Բժշկական դիտարկումները ցույց են տվել, որ ծխողների շրջանում Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների տոկոսն ավելի ցածր է, քան չծխողների մոտ: Իսկ պատճառն այն է, որ նիկոտինը կարող է կապվել նյարդային ընկալիչների հետ և բարձրացնել նրանց ակտիվությունը:

 

No description available.

 

Նիկոտինը և ծխելը

 

Նիկոտինը որպես ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառ դիտարկելը տարածված սխալ է: Ծխելիս մարդու օրգանիզմին վնասում են սիգարետի այրումից առաջացած վնասակար նյութերը` խեժն ու ծանր մետաղները, որոնք ծխի հետ ներթափանցում են թոքեր։ Այդ նյութերը նաև տարածվում են մթնոլորտում՝ միաժամանակ վնասելով շրջապատում գտնվող մարդկանց։ Ապացուցված է, որ ծխելու հետ կապված հիվանդությունները առաջանում են հենց սիգարետի ծխից, և ոչ նիկոտինից։

 

Նիկոտինային քաղց կամ ինչու՞ է ծխում ծխողը

 

«Ծխողը մեկ է՝ ծխելու է» արտահայտությունն արդեն այդքան էլ ակտուալ չէ։ Մարդիկ ծխում են տարբեր պատճառներով, որոնցից մեկը հենց կախվածություն առաջացնող նիկոտինն է։ Լավագույն տարբերակը կամքի ուժ դրսևորելն ու ծխելուց ընդհանրապես հրաժարվելն է։ Եթե չի ստացվում, նիկոտինի քաղցը հագեցնելու համար սիգարետ ծխելն այլևս պարտադիր չէ՝ կան նաև այլ, ավելի քիչ վնասակար միջոցներ։ Վերջին տարիների նոու-հաուն են նիկոտինային մաստակները, սպեղանին, ինչպես նաև նիկոտին պարունակող սարքերը՝ ծխախոտի տաքացման համակարգերը, որոնք սիգարետի համեմատ արտազատում են միջինում 95% ավելի քիչ վնասակար նյութեր, իսկ ծուխ և խեժ ընդհանրապես չեն արտազատում: Բացի այդ, նոր սերնդի սարքերը թույլ են տալիս ձերբազատվել տեսանելի կողմնակի ազդեցություններից` ատամների փառակալում, կպչուն հոտ ձեռքերից ու հագուստից։

Չնայած այլընտրանքային արտադրանքի առավելություններին, ծխելու ռիսկը նվազեցնելու ամենաճիշտ միջոցը, ինչպես նշեցինք, ծխելը ԼԻՈՎԻՆ թողնելն է:

 

 

Նիկոտին՝ օգտագործվում է շաքարային դիաբետի դեմ պայքարելու համար

 

 

Ապացուցված է, որ նիկոտինն ունի հակաբորբոքային հատկություններ։ Այդ իսկ պատճառով այն օգտագործվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ անոթային խանգարումների բուժման համար: Միակ հարցն այն է, թե ինչպես և ինչ դեղաչափերով օգտագործել նիկոտինը: Քանի որ նիկոտինը չի կարելի անվանել անվնաս, բժիշկի նշանակումը պարտադիր է, և պետք է հետևել միայն ցուցումներին։



loading...