Արևմուտքը կանաչ լույս է տվել Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու համար. Շարմազանով


Արևմուտքը կանաչ լույս է տվել Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու համար. Շարմազանով
Նոյեմբեր 5 22:00 2025

«Արևմուտքը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին՝ հակաօրինական գործողություններ անելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Հայաստանում  որևէ կրոնական այլ կազմակերպության վրա այսպիսի քարկոծում ու ատելություն լինի, արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները, արևմտյան  մամուլը ԵԽԽՎ ից մինչև ԵՄ ինչպիսի  սանկցիաներ ու ռեփորթներ կկիրառեին:  Կամ  պատկերացնու՞մ եք՝ Արևմուտքում ապրող մի բարերար «մեր ձևով» բառակապակցության համար 5 ամիս ԱԱԾ պադվալում լիներ... Հինգ րոպե անգամ չէին թողնի։ Ապրում  ենք քաոսային վիճակում: Մարդիկ նստած են՝ ոչինչ չանելու համար: Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի մասին կարող է մի սուտ մատնություն անել, հետո գան, տանեն»,- ասաց Շարմազանովը:  

Նրա խոսքով ՝ այս ռեժիմը անում է քայլեր, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, Թուրքիային և հավաքական Արևմուտքին.

«Հավաքական Արևմուտքին անհրաժեշտ է հայ-իրանական  ու հայ-ռուսական բարեկամությունը հնարավորինս չեզոքացնել, իսկ Թուրքիային ու Արդբեջանին պետք է առհասարակ՝ հայկական գործոնը չեզոքացնել»: