Թուրքիան մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հասցեին


Թուրքիան մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հասցեին
Հոկտեմբեր 13 19:02 2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի քրդական աշխարհազորայիններին Թուրքիայի վրա «հարձակումներից» հետ պահելու խոստումը չկատարելու մեջ: Նրա խոսքով՝ Անկարան ստիպված է գործել, որպեսզի «վերացնի դրա հետեւանքով առաջացած սպառնալիքը», հաղորդում է AP-ն:

Թուրքիան Սիրիայում թուրքական օբյեկտների վրա իրականացված մի շարք հարձակումների համար մեղադրել է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG):

 
 

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պատասխանատվություն են կրում այս տարածաշրջանում խաղաղ բնակիչների վրա եւ մեր դեմ հարձակումների համար, քանի որ նրանք չեն կատարել իրենց խոսքը»,- ասել է Չավուշօղլուն: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս տարածքները մաքրենք ահաբեկիչներից»:

«Միացյալ Նահանգները հայտարարություն է տարածել՝ դատապարտելով մեր սիրիացի դաշնակիցների վրա հարձակումները: Բայց ո՞վ է նրանց տալիս այդ զենքերը: Ո՞վ է մարզում այդ ահաբեկիչներին»,- ասել է Չավուշօղլուն: «Կեղծավորությունն այստեղ ակնհայտ է: Նրանք իրենց խոսքի տերը չեն»:



loading...