Վեճ ավտոբուսում. Ուղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը տուգանեց


Վեճ ավտոբուսում. Ուղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը տուգանեց
Սեպտեմբեր 22 16:09 2026

Ավտոբուսի ուղեվարձը վճարած քաղաքացուն քաղաքապետարանի հսկիչ աշխատակիցը տուգանման ակտ է կայացրել։ Սա բարկացրել է ուղևորին։

«Հենց հիմա ստուգեք իմ քարտը, ես վճարել եմ, ստուգեք ու հենց հիմա չեղարկեք ակտը։ առանց ստուգելու ինձ տուգանել եք»,-պնդեց քաղաքացին։

Հսկիչն էլ հիմնավորում է, որ իբր քաղաքացին հրաժարվել է տրամադրել քարտը, մինչդեռ կինը պնդում է՝ մինչև քարտը տրամադրելը պահանջել է իրեն տրամադրել որոշումը։

Ի վերջո, այդ աշխատակիցը լքեց ավտոբուսն առանց ակտը չեղարկելու։ Ուղևորն ասաց՝ հետևողական է լինելու իր իրավունքներին պաշտպանության համար։