«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փոխվելու են, չեն լինելու նախկինի պես, նախկին հարաբերությունների համար Հայաստանը պետք է կոնֆլիկտի մեջ ներգրավվի»․ Փաշինյան


«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փոխվելու են, չեն լինելու նախկինի պես, նախկին հարաբերությունների համար Հայաստանը պետք է կոնֆլիկտի մեջ ներգրավվի»․ Փաշինյան
Սեպտեմբեր 19 21:21 2026

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փոխվելու են»,- Բուն TV-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են։ Դա կապված չէ որևէ կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Ով էլ լինի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն լինի նախկինի պես։

 

Նախկինը լինելու համար Հայաստանը պետք է կոնֆլիկտի մեջ ներգրավվի։ Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, ՀՀ-ՌԴ հարաբերությունները նույնը չեն կարող լինել, որովհետև մի բան են ՀՀ-ՌԴ հարաբերությունները հակամարտության պայմաններում, մեկ այլ բան՝ խաղաղության պայմաններում»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը։