Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է ամերիկաբնակ փաստաբան Քրիստինե Պարիկյանը։
Նա լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Պարգև սրբազանը ձեռքում պահում են ստացված վիզան։
Պարիկյանի խոսքով՝ սա բացառիկ դեպքերից է, քանի որ հոգևորականները սովորաբար ստանում են այլ կատեգորիայի վիզա՝ EB-4 (աշխատանքային չորրորդ նախապատվության կարգավիճակ ունեցող մշտական բնակության (Green Card) վիզա, որը նախատեսված է հատուկ ներգաղթյալների համար)։
Հիշեցնենք, որ 2021 թվականի hունվարի 21-ին Պարգև սրբազանն ազատվեց Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվեց հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
2023թ-ից նա ապրում է Միացյալ Նահանգներում։










