Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ՝ զոհված հայրենյաց պաշտպանների համար


Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ՝ զոհված հայրենյաց պաշտպանների համար
Սեպտեմբեր 25 19:10 2021

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում։



loading...