Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան


Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան
Հուլիս 4 22:19 2026

Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց: Այս մասին ասել ՝ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

 

«Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որ կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են: Էլ չեմ խոսում ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»,- նշել է նա:

 

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների մասին վիճարկման որոշումը: ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը: