Քաղաքական նպատակահարմարությունը գերակայեց սահմանադրական իրավունքին. Ռոբերտ Ամստերդամ


Քաղաքական նպատակահարմարությունը գերակայեց սահմանադրական իրավունքին. Ռոբերտ Ամստերդամ
Հուլիս 4 22:13 2026

Միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը ՀՀ ՍԴ հրապարակած որոշմանն է անդրադարձել.

 

«Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք չէր տալիս, սակայն այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում:

 

Վավերացնելով համակարգային խախտումները խորապես վիճարկվող ընտրություններին օրինականություն հաղորդելու համար՝ Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը: Իրավունքի գերակայության անկախ երաշխավոր հանդիսանալու փոխարեն՝ բարձրագույն դատական մարմինն ամբողջությամբ լուծարեց իր ինստիտուցիոնալ ամբողջականությունն ու հանրային վստահությունը։

 

Երբ դատական գործընթացները գործիքակազմ են դառնում ընտրական անօրինականություններն ինստիտուցիոնալացնելու համար, վտանգվում է պետության ողջ իրավական համակարգը: Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին»։