«Սպասեք նոր էսեմեսների, պարոնայք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ». ԴՕԿ


«Սպասեք նոր էսեմեսների, պարոնայք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ». ԴՕԿ
Հուլիս 4 21:35 2026

ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը՝ սահմանադրական դատարանի հրապարակած որոշման հետ կապված․

 

«Սա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ։ Սա բոլոր նրանց պարտությունն է, որոնց ազատ կամքը ճնշվեց վարչական ռեսուրսի ազդեցությամբ, և նրանց, ովքեր սեփական ձայնը փոխանակեցին «երեսուն արծաթի» հետ։ Պարտվեց ոչ միայն մի քաղաքական ուժ, առաջնորդությամբ Վարդան Ղուկասյանի, ով հայտարարեց օրենքի դիկտատուրա ու պարտավորություն՝ մաքրելու երեսուն տարվա ավգյան ախոռները, որից հետո բացառապես միասնաբար կառուցելու արժանապատիվ Հայաստան։

 

Ինչ վերաբերվում է ընտրովի արդարադատությանը, շուտով սպասեք նոր էսեմեսների, պարոնայք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ»։՝