Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, ըստ որի՝ մերժվեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները և թողնվեց ԿԸՀ որոշումն անփոփոխ, ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հրապարակել է ավելի վաղ արված իր հարցազրույցից մի հատված.
«Սահմանադրական դատարանի նկատմամբ կան որոշակի վերապահումներ։ Բայց, այնուամենայնիվ, մենք չենք կարող իրավական ինստիտուտները շրջանցել։ Ես գտնում եմ, որ մենք պարտավորվածություն ունեինք դիմելու ՍԴ, որովհետև այն սահմանադրական արդարադատությունն իրականացնող մարմինն է, գոնե Սահմանադրությամբ է ամրագրված։
Սահմանադրական դատավորներն իրապես լուրջ հնարավորություն ունին կա՛մ վերջնականորեն հերքելու այդ վերապահումները, կա՛մ վերջնականորեն ևս մեկ մեծ քար նետելու մեր երկրի սահմանադրական մշակույթի ու սահմանադրականության նկատմամբ»։










