Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն


Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն
Հուլիս 2 15:34 2026

Այսօր ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը հետաքրքիր մի պատմություն է ներկայացրել Մալոյանի մասին։ Պատմությունը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո։

«Մարտակերտում, ադրբեջանցիների հետ սահմանազատման ժամանակ, դե գիտեք՝ անտեր վիճակ էր։ Էս ադրբեջանցիք լավ զինված գալիս են բանակցության, մի գծով շարվում են՝ ուժեղ տղեքի պես։ Իրանց կամանդիրը մոտենում է մեր խրամատին, որտեղ զինվորները հերթապահություն են իրականացնում։ Մեր կողմից բանակցությանը մասնակցում ա Մալոյանը ու անզեն ա լինում։ ՊԲ հրամկազմը կամերաներով ա հետևում ընթացքին։

Իրար հետ խոսելու ժամանակ ադրբեջանցի կամանդիրը ոտքով թեթև խփում ա խրամատի մեջ կանգնած մեր զինվորի կասկին։ Էդքանը որ Մալոյանը տեսնում ա, թե չէ՝ էլ աջ ու ձախ չի նայում, միանգամից սկսում ա ծեծել ադրբեջանցուն, ով խփել էր զինվորի կասկին։ Լավ ծեծ ուտելուց հետո հազիվ են ադրբեջանցիք բաժանում։

Ու դրանից հետո գիտե՞ք՝ ինչ ա լինում։ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հրամանով Մալոյանին հեռացնում են ծառայությունից»,- նշել է Պետրոսյանը։