Դեսպանների պաշտոնները բաժանվում են ոչ թե ըստ մասնագիտական կարողության, այլ աթոռ՝ լռության դիմաց սկզբունքով.ՌԴ- ի հետ հարարբերությունները վտանգի տակ են


Դեսպանների պաշտոնները բաժանվում են ոչ թե ըստ  մասնագիտական կարողության, այլ աթոռ՝ լռության դիմաց սկզբունքով.ՌԴ- ի հետ հարարբերությունները վտանգի տակ են
Հուլիս 21 16:14 2021

Armday.am-ի տեղեկություններով երեկ տեղի է ունեցել  «Իմ քայլը» խմբակցության խորհրդի նիստ, որում քննարկվել են մի շարք դեսպանների փոփոխության և նշանակման հարցեր։ Իշխանությունները քննարկել են նաեւ այդ թվում ՌԴ-ում ներկայիս  ՀՀ արտակարգ  և լիազոր դեսապանին  հետ կանչելու հարցը։ Եվ ըստ այդմ քննարկվել և դիտարկվել է ՌԴ-ում ներկայիս ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի երեք նոր թեկնածուների անուններ: 

 Ըստ մեր տեղեկությունների այդ պաշտոնին հավակնում են նշանակվել երեկ ՊՆ նախարարի պաշտոնից ազատված Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Արտյոմ  Վարդանյանը: 

Ուշագրավն իհարկե այս ամենում այն է, որ վերջին երեք տարիներում ՀՀ գործող իշխանությունը բազմիցս ապացուցել է իր ապիկարությունը ՀՀ կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում ՀՀ արտաքին հարաբերություններում։ Գաղտնիք չէ նաև, որ ներկայիս իշխանությունը պաշտոնները բաժանում է ոչ թե մասնագիտական որակներին և կարողություններին համապատասխան, այլ իրենց առավել հարմարվող թեկնածուներով: Նշենք նաև, որ երեք տարի առաջ նշանակված դեսպանը այս տարիների ընթացքում, ոչ մի գործուն քայլ  չարեց հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար և  մինչ օրս չի տիրապետում ՌԴ-ում բնակվող երեք միլիոնի հասնող հայ համայնքի խնդիրներին։ Իհարկե կառավարությունը սրա բացատրությունը ևս ուներ, որ Տողանյանը նոր է, և որ ժամանակ է պետք կայանալու համար, այնինչ կարծում ենք, որ երեք տարին բավականի երկար ժամանակ է մասնագիտական գիտելիքներով և կարողություններով փայլելու համար: Հայ- ռուսական հարաբերությունները բավականիին երերուն վիճակում են գտնվում, պակասում է մի փոքր կայծ այն վերջնական այրելու համար, իսկ դրանից խուսափելու համար, կառավարության միակ ողջամիտ քայլը կլինի զերծ մնալ նախկին գործելաոճից և բացառել  Վաղարշակ հարությունյանի և Արարատ Միրզոյանի՝ այդ պաշտոնում նշանակելուց, հատկապես երբ Արարատ Միրզոյանը դեռ ոչ շատ վաղ անցյալում աչքի էր ընկնում  իր հակառուսական հայտարարություններով, իսկ Վաղարշակ Հարությունյանը, այն անձն է, ով զրկվել էր իր զինվորական կոչումներից, և այդ բավակնին նուրբ և զգայուն պաշտոնին  կառավարությունը պետք է նշանակի այն անձին, ով տեղյակ է ՌԴ-ի հայ համայնքի խնդիրներն, հատկապես պատերազմից հետո, ազգամիջյան բախումներից առավել խուսափելու և գոնե ազգային արժեքները պահպանելու՝ և հայ-ռուսական հարաբերությունները վերադասավորելու ձգտումով և կամքով:

Ի դեպ մեր ունեցած տեղեկություններով Վաղարշակ Հարությունյանի տվյալներն արդեն ուղարկվել են ՌԴ, սակայն ռուսական կողմը չի հաստատել այն: