Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է


Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Հոկտեմբեր 2 15:08 2026

168.am-ը գրում է.

 
 

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մարգարյան ծննդատանը լույս աշխարհ եկած երեխային օրերս կորցրած ընտանիքի հարազատները՝ պնդելով, որ բժիշկների անփութության և անհրաժեշտ բուժօգնության ուշացման հետևանքով է երեխան մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է երեխան, ով այնուհետև Նորք-Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Հղիության ողջ ընթացքում կնոջը հսկել է բժիշկ Սոնա Ալբերտի Աբելյանը, սակայն հետազոտությունների ընթացքում որևէ խնդիր կամ երեխայի առողջությանը սպառնացող վտանգ չի ֆիքսվել։

Հղիության ավարտին ընտանիքը որոշել է կնոջը տեղափոխել ծննդատուն՝ վերջին օրերն այնտեղ անցկացնելու և ծննդաբերությանը բժիշկների հսկողության ներքո սպասելու համար։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած նործնի հարազատները ասում ու պնդում էին․ «Ծննդաբերության օրը, հենց ընթացքում բժիշկները երեխայի մոտ խնդիր են նկատել և շտապ կեսարյան հատում իրականացրել։ Դրանից ընդամենը մեկ ժամ առաջ կատարված ուլտրաձայնային հետազոտության ընթացքում որևէ վտանգավոր խնդիր չէր հայտնաբերվել։ Երեխան ծնվել է ճիչով, նրան տվել են մորը, ով հասցրել է գրկել ու համբուրել նորածնին։

Ավելի ուշ մեզ հայտնել են, որ երեխան սրտի արատ ունի։ Ծննդատուն հրավիրվել է սրտաբան, և միայն նրա զննումից հետո որոշվել է նորածնին տեղափոխել Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։