Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է


Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է
Հոկտեմբեր 2 14:11 2026

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրազեկում. ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։

Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս փուլում դեռ ավելին չեմ կարող հրապարակել։

Ունենք հրազենային վնասվածքով ենթադյալ դեպք»: