Սյունիքի մարզի Շաքի գյուղում երեկ զինված ադրբեջանցու կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ է պատմել Անիի քույրը։ «սպուտնիկ արմենիա»-ի փոխանցմամբ, դպրոցից առաջինը տուն են հասել երեխաները, տեսել են կողպեքը կոտրած է։ Ներս մտնելու ընթացքում աղջիկը զանգել է մորն ու պատմել, այդ ընթացքում տեսել են խոհանոցը թափթփված է, հյւրասենյակում տեսել են զենքով պառկած ադրբեջանցուն։
«Հարձակվել է երեխեքի վրա։ հեռախոսը ձեռքներից վերցրել է, էդ պահին հեռախոսը միացրած է եղել, երեխեն գոռացել է, մայրը լսել է։ Սիսիանից ամուսնու հետ հասել է Շաքի՝ դանակը վերցրած։ տեսել է դարպասը փակ է, հարևանի հայաթով մտել է, պատի վրայով թռել է, անցել։ Եխերեքը ձեն են տվել, մամ, մի մոտեցի, զինված է։ Ո՞նց կարար չմոտենար։ Երեխու վրա է պահել, որ խփի, քույրս ձեռքը պահել է դեմը, երեք մատերն է կորցրել»,-լաց լինելով պատահածի մանրամասները ներկայացրել է 38-ամյա կնոջ քույրը։
Մանրամասները՝ տեսանյութում։










