Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր


Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր
Սեպտեմբեր 30 10:08 2026

Ռուսական ուժերը սեպտեմբերի 30-ի գիշերը հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Կիևին ու Կիևի մարզին։ Երկու մարդ է զոհվել։ժԿիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի հաղորդմամբ՝ Վիշգորոդում ավերված առանձնատան փլատակներից երեխայի մարմին է դուրս բերվել։

Վիշգորոդի շրջանում մի քանի առանձնատներ են վնասվել կամ ավերվել, հրդեհներ են բռնկվել բնակելի տանն ու ավտոտնակներում։

 

Գիշերը ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են նաև մայրաքաղաքին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել բնակելի թաղամասում, խանութում և պահեստում։ Երկու մարդ է տուժել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Կիևն ու հարակից շրջանները վերջին օրերին պարբերաբար ռուսական հարվածների են ենթարկվում։ Սեպտեմբերի 28-ին Կիևում երկու մարդ էր զոհվել, 26-ը՝ վիրավորվել։