Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո


Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո
Հուլիս 2 20:26 2021

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «​Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին է պատկանում Instagram-ի ամենաթանկ օգտահաշիվը: Ըստ BBC- ի հրապարակած վիճակագրության` սոցցանցում մեկ հրապարակման համար ֆուտբոլիստը ստանում է մոտ 1,35 միլիոն եվրո:

«Instagram»-ի ամենաթանկ օգտատերերի ցանկում է նաև Բարսելոնայի հարձակվող և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին մեկ հրապարակման համար ստանում է 0.93 միլիոն եվրո և ցուցակում յոթերորդն է:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին մարդը, ով սոցիալական ցանցերում ունեցավ 500 միլիոն բաժանորդ: