Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Տիչինա փողոցում բախվել են «Opel», «Mitsubishi» և «Toyota Rav 4» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև իսկ 8-ամյա ուղևորը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










