Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» պատճառը ավազանի մաքրումն է. ՇՄ նախարարություն


Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» պատճառը ավազանի մաքրումն է. ՇՄ նախարարություն
Հունիս 26 13:21 2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցնում են, որ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա:

 
 

Ըստ նախարարության պարզաբանման՝ ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել», - նշված է հաղորդագրությունում։