Վերջին օրերին քաղաքացիները իրենց բողոքն են հայտնում ջրամատակարարման դադարեցումների, «Վեոլիա ջրի» կատարած վատ աշխատանքների հետ կապված։
Բաղրամյան պողոտայի 56, 58 շենքերի մի խումբ բնակիչներ Իրավաբան.net-ին հայտնում են, որ երեկ՝ հունիսի 26-ին, ժամը 18.00-ից ջուր չունեն ու դրա մասին չեն ծանուցվել։
«Ամառ է, շոգ, 12 ժամից ավել ջուր չունենք։ Որոշ ժամանակ առաջ գոնե բնակիչներին sms հաղորդագրություն էին ուղարկում, զգուշացնում ջուրն անջատելուց կես ժամ, մեկ ժամ առաջ։ Հետո սկսեցին անջատել, 2-3 ժամ հետո նոր ուղարկել հաղորդագրությունները, հիմա դա էլ չեն անում»,-նշում են բնակիչները։
Նրանց խոսքով՝ ընկերության թեժ գծի հեռախոսահամարը չի պատասխանում զանգերին, տպավորություն է, որ խոսափողն ուղղակի մի կողմ է դրված։
Իրավաբան.net-ը ևս փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն ապարդյուն։
«Վեոլիա ջրի» պաշտոնական կայքում ևս ջրանջանտումների վերաբերյալ ծանուցումները կամ չեն դրվում, կամ ուշ են դրվում, կամ էլ՝ մասամբ են ներկայացված։ Ֆեյսբուքյան էջում էլ պատկերն ավելի վատ է, մի շարք տարածքներից, վարչական շրջաններից քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայատում մեկնաբանություններում․