Երևանի 9/24 ընտրատեղամասում քվեարկությունն ամփոփելիս հանձնաժողովի անդամները քվեատուփում քաղաքացու կողմից գրված նամակ գտան։
Քաղաքացին նամակով հայտնում է, որ աղբարկղն է նետում բոլոր 26 ուժերին, քանի որ ըստ ընտրողի` բոլորը դրան են արժանի։
Քաղաքացին նամակում նշել է, որ նրանք բոլորն էլ տարիներով իշխանության են եղել, բայց միայն վերջին ամսում են սկսում խոստումներ տալ և անիրագործելի ծրագրերից խոսում։
«Մի ամբողջ պատերազմ ղեկավարեց իմ Հայ զինվորը ու եթե մի պատերազմ ղեկավարում է 18-20 տարեկան տղան, դուք ավելի լավ է գետինը մտնեք։ Ուրեմն երկիրն էլ կարող է ղեկավարել իմ զինվորը»,-գրել է քաղաքացին։










