Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի` Ավանի նստավայրի մոտ են գտնվում մի շարք ազատամարտիկներ, քաղաքացիական անձինք, որոնց կյանքը փրկել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը` պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:
«Բժշկին անհիմն ձերբակալել են, հրահանգներով մարդկանց բերման են ենթարկում, դա հասկանալի է, վաղն ընտրություններ են», -ասել է նրա հիվանդներից մեկը` նշելով, որ բժշկին բռնելու իրավունք չունեն, նա կյանքեր է փրկել թե պատերազմական, թե քաղաքացիական կյանքի ընթացքում:
Նա կոչ է արել` բոլորին հավաքվել դատարանի մոտ:










